28/12/2023 16:11
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 4 մլրդ 67 մլն 900 հազար դրամի չափով աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ միանալով ՀՀ Կառավարության 40 000 + 10 000, ինչպես նաև 50 000 միանվագ աջակցության ծրագրերին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, 2023 թվականի նոյեմբեր – 2024 թվականի մարտ ամիսներին (5 ամիս) աջակցում է տեղահանված մոտ 24 000 մարդու (ամսվա կտրվածքով)։
Կանխիկ աջակցությունը տրամադրվում է ՀԿԽԸ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ, ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ կփոխանցվի 4 միլիարդ 67 միլիոն 900 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն։
Գործընկեր |
ՀՀ դրամ |
Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) |
1.500.000.000 |
ՄԱԿ-ի Փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱԿ ՓԳՀ) |
1.375.000.000 |
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա (ԿԽՄՖ) |
920.000.000 |
Շվեյցարական Կարմիր խաչ |
190.750.000 |
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ) |
82.150.000 |
Ս․ թ․ նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին արդեն փոխանցվել է 1 միլիարդ 930 միլիոն 940 հազար ՀՀ դրամ։
Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում։
Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 060 625066 հեռախոսահամարով։