28/12/2023 10:50
Աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք 2024-ից պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ֆիննախ
Սպասվում է, որ Հայաստանը 2023 թվականին կունենա 8 տոկոսին մոտ տնտեսական աճ, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարին ֆինանսական առումով որակում է բավականին հաջող: Հաջորդ տարի կիրականացվեն որոշակի փոփոխություններ, նախատեսվում է, որ գործունեության որոշակի տեսակներ չեն գործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում:
2024 թվականից եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք, դա նշանակում է, որ 2024-ի համար հայտարարագիրը ներկայացնելու են 2025 թվականին:
«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ամփոփել է անցնող ֆինանսական տարին ու ներկայացրել 2024-ի հիմնական անելիքները:
«2023-ը, ընդհանուր առմամբ, կարելի է ֆինանսական առումով բավականին հաջող տարի համարել, կարողացանք ավելի շատ հարկ հավաքել, քան պլանավորված էր: Մենք 2023-ին շարունակեցինք անել այն, ինչ սկսել էինք 2022-ին, այն, ինչ նախանշված էր կառավարության ծրագրով: Շարունակում ենք կապիտալ ծախսերի շեշտակի աճ ունենալ: Այդ աճը կշարունակվի նաև 2024 թվականին»,-ասաց նախարարը:
Խոսելով տնտեսական աճի տեմպերից՝ նախարարն ասաց՝ 2022-ի տնտեսական աճի բարձր տեմպը շարունակվել է 2023-ին:
«Մենք այսօր տեսնում ենք, որ արդեն 2023 թվականին կունենանք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ, թեև մեկ ամիս առաջ կանխատեսում էինք 7-ի շուրջ»,-նշեց նախարարը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։