28/12/2023 13:04
Հայաստանի հետ հիմնական վիճելի հարցերը հասցվել են զրոյի, մոտ ենք խաղաղության պայմանագրի կնքմանը․ Ֆարիդ Շաֆիև
«Մենք շատ մոտ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը․ այս մասին միջազգային հարաբերությունների վերլուծության ադրբեջանական կենտրոնի (ՄՀՎԿ) վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևն ասել է կենտրոնի 2023թ.գործունեության արդյունքների մասին մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ ստույգ ամսաթիվ նշելը դժվար է. «Բայց հիմնական վիճելի հարցերը հասցվել են զրոյի։ Սահմանազատումը և սահմանագծումը երկարատև գործընթաց են։ Ես չեմ կարծում, թե դա կմտնի փաստաթղթի մեջ։ Օրինակ, մենք երկար տարիներ չենք լուծել այդ հարցը Վրաստանի հետ։ Խաղաղության պայմանագիրը պայմանավորվածություն է հիմնական սկզբունքների մասին։ Այժմ Հայաստանը պետք է ավելի շատ շահագրգռված լինի խաղաղության պայմանագրով։ Դա կայունություն կբերի տարածաշրջանում»։