28/12/2023 13:36
Ինքը ստում է, ինքը պայծառատես չէ, որ ենթադրություններ անի ապագայի վերաբերյալ. Սարգսյանը՝ Փաշինյանի մասին (Տեսանյութ)
Ինքը ստում է, ինքը պայծառատես չէ, որ ենթադրություններ անի ապագայի մասին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2016 թվականին մի փաստաթուղթ է ի հայտ եկել, որը ենթադրում էր ոչ միայն տարածքների հանձնում, այլ նաև պետականությունն էր կասկածի տակ դրվում՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք շատ հստակ ասել ենք, որ ունենք բոլոր փաստաթղթերը։ Թող ինքը ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ իր ասածը տեղ է գտել։ Գոյություն ունեն փաստաթղթեր, համաձայն որոնց ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտությամբ։ Թող ասի, որ այդպիսի բան չի եղել։ Մենք ինչ ասում ենք, դա փաստարկում ենք եղած թղթերով։ Ես հավաստիացնում եմ, որ Կազանից հետո որևէ էական բան չի փոխվել բանակցային պրոցեսում, որ Կազանից հետո միշտ, անկախ նրանից, թե ձևակերպումներն ինչպիսին են եղել, ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտմամբ։ Հնարավորություն էր լինում ընտրված մարմիններով, նշանակված կառույցներով կառավարել ԼՂ-ն», - նշեց Սարգսյանը։