28/12/2023 17:09
Ադրբեջանի արտգործնախարարը կարծում է, որ 2024 թվականին Բաքուն և Երևանը կվերսկսեն դեմ առ դեմ հանդիպումները
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ 2024 թվականին Բաքուն և Երևանը կվերսկսեն դեմ առ դեմ շփումները։ Այդ մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«2023 թվականին տեղի են ունեցել մի քանի դեմ առ դեմ հանդիպումներ, որոնք բանակցային գործընթացի կարևոր բաղադրիչ են, սակայն վերջին ամիսներին դեմ առ դեմ հանդիպումներ չեն անցկացվել։ Կարծում ենք՝ 2024 թվականին նման շփումները կվերսկսվեն»,- ասել է Բայրամովը։
Նա չի բացառել նաև սահմանին երկու կողմերի միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ նշելով, որ դրա նախադեպը կա։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն ու պատվիրակությունները կարող են հանդիպել պետական սահմանին։
«Այդպիսի առաջարկ Ադրբեջանն արդեն արել է»,- ասել է Բայրամովը։