29/12/2023 13:19
8 գյուղերը կա՛մ պետք է փոխանակվեն, կա՛մ տարածքային որոշ կարգավորումներ ստանան. Գնել Սանոսյանն՝ անկլավների մասին
8 գյուղերը կա՛մ պետք է փոխանակվեն, կա՛մ տարածքային որոշ կարգավորումներ ստանան, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով անկլավների հարցին։
«Կան որոշ տարածքներ, որ Ադրբեջանն է նախանշում դրանց մասին ու կան տարածքներ, որ մենք ենք խոսում, գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ՝ այդ տարածքները որոշակի նախանշվեն, պետք է դրանց իրավաբանական հիմքերը հանել, որովհետև ուրիշ բան է որևէ տարածքի մասի խոսել, ուրիշ բան է տարածքի իրավաբանական կարգավիճակը, առկա հիմքերը և այլն։ Այնուհետև պետք է տեղի ունենա երկու գործընթաց՝ փոխանակում կամ ֆիզիկապես զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ»,- նշեց նախարարը։
Սանոսյանն ընդգծեց՝ սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան կարող են այս հարցերի պատասխանները տալ։