29/12/2023 22:20
Կետոնային մարմիններ․ Ինչպե՞ս հանձնել թեստը
Մեզում կետոնային մարմինները հանդիսանում են դեկոմպենսացված շաքարային դիաբետի կարևոր լաբորատոր ցուցանիշներից մեկը:
Կետոնային մարմինները առաջանում են ճարպաթթուների ուժեղացած քայքայման արդյունքում: Դրանք մեզում ի հայտ են գալիս շաքարային դիաբետի մետաբոլիկ դեկոմպենսացիայի փուլում:
Ինսուլինակախյալ դիաբետը հաճախ առաջին անգամ ախտորոշվում է հենց մեզում կետոնային մարմինների հայտնաբերմամբ:
Դիաբետի ոչ համարժեք ինսուլինաբուժման պայմաններում կետոացիդոզը հարաճուն զարգանում է, և արդյունքում զարգացող հիպերգլիկեմիան և հիպերօսմոլյարությունը առաջացնում են ջրազրկում, իոնային փոխանակության խանգարումներ և կետոացիդոզ:
Այսպիսի փոփոխություններն ի վերջո առաջացնում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարում, գիտակցության կորուստ և կոմա:
Հետազոտության ցուցումներն են՝
միզատար ուղիների հիվանդությունները,
սքրինինգը` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում,
տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատումը,
հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատումը։
Թեստը անցկացվում է մեզից նմուշառմամբ. Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին բաժինները:
Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:
Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:
Արդյունքների մեկնաբանությամբ որոշվում են՝
մեզում կետոնային մարմինների առկայությունը,
հնարավոր դիաբետը,
պրեկոմատոզ վիճակները, գլխուղեղային կոման,
երկարատև սովահարությունը (սննդից լիարժեք հրաժարում կամ քաշի նվազեցմանն ուղղված դիետա),
ծանր տենդը
ալկոհոլային ինտոքսիկացիան
հիպերինսուլինիզմը
հիպերկատեխոլամինեմիան
իզոպրոպրանոլոլով թունավորումը
էկլամպսիան
սննդակարգում ածխաջրատների անբավարարությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն