29/12/2023 12:20
Եթե քաղաքական որոշումները գան հանգուցալուծման՝ կսկսվի Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու ենթակառուցվածքներում առկա թերությունները վերացնելու գործընթացը. Գնել Սանոսյան
Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու հետ կապված որշակի հաշվարկներ կան, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Երասխի հատվածում, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 1 կիլոմետրի չափ է, որ շինարարական աշխատանք իրականացնելու կարիք կա, Մեղրիի՝ ամբողջ հատվածը։ Մենք որոշակի հաշվարկներ ունենք, ընդ որում, մենք սկզբնական փուլում՝ 2021 թվականին, ունեինք նախնական հաշվարկներ, հետագայում Ճարտարապետաշինարարական համալսարանին ենք պատվիրել, որ ավելի մանրակրկիտ աշխատանք անեն, ու խումբը լավ աշխատանք է արել»,- ասաց նա։
Սանոսյանի խոսքով՝ եթե քաղաքական որոշումները գան հանգուցալուծման, ապա կսկսվի ենթակառուցվածքներում առկա թերությունները վերացնելու գործընթացը։
Հիշեցնենք՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիս երկաթգծի վերաշահագործումից։
«Երկաթգծի Երասխ-Հորադիս հատվածի վերաշահագործման մասով կա վերջնական կոնսենսուս, բոլոր կողմերը հայտարարել են, որ համաձայն են, ու դա այս պահի համար լավ ու դրական լուծում է տարածաշրջանի համար»,- ասել էր ՀՀ փոխվարչապետը։