29/12/2023 17:38
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունը հաստատել են «Սպուտնիկ Արմենիա»-ի աղբյուրները։
Նշենք, որ վերջերս մամուլը գրում էր, որ իշխանությունները մտադիր են Ռոբերտ Խաչատրյանին ազատել նախարարի պաշտոնից։ Նա էլ լրագրողների հետ զրույցում մի քանի անգամ ասել է, որ իր հետ նման քննարկումներ չեն եղել։
News.am-ի հետ զրույցում էլ նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը հորդորել է հետևել պաշտոնական հաղորդագրությանը՝ ըստ էության ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Խաչատրյանը ԲՏԱ նախարար է նշանակվել 2022 թվականի ապրիլի 27-ին։