29/12/2023 21:33
ՄԱԿ-ը դուրս է բերում իր զորքերը Մալիից
Մալիում ՄԱԿ-ի բազմաչափ ինտեգրված կայունացման առաքելությունը (MINUSMA) դուրս է բերել ուժերը Տիմբուկտու շրջանում գտնվող բազայից, հայտնել է Մալիի պետական հեռուստառադիոընկերությունը։
Նշվում է, որ տեղի է ունեցել ՄԱԿ-ի ուժերի տեղակայման բազան Մալիին պաշտոնապես փոխանցելու արարողությունը, որի ժամանակ ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը Մալիի Տիմբուկտու շրջանի նահանգապետին է հանձնել իրենց արդեն նախկին բազայի «բանալիները», որից հետո իջեցվել է նաև ՄԱԿ-ի դրոշը։
Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մալիի պահանջով հունիսի 30-ին որոշում էր ընդունել դադարեցնել խաղաղապահ առաքելության գործունեությունը այդ երկրում։ ՄԱԿ-ի ստորաբաժանումների դուրսբերման գործընթացը վերջնականապես պետք է ավարտվի մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։
ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը Մալիում էր 2013 թվականից։ Նրա առջև խնդիր էր դրվել աջակցելՄալիի իշխանություններին՝ երկրում անվտանգության ամրապնդման գործում։ 2023-ի ամռանը սակայն Մալիի կառավարությունը հայտարարեց, որ ՄԱԿ-ի առաքելությունը ձախողել է իր խնդիրը և պետք է հեռանա երկրից։ Այդ պահի դրությամբ առաքելությունում ընդգրկված զինծառայողների թիվը հասնում էր 15 000-ի։