29/12/2023 21:51
Ռուսաստանում Պուտինին վստահողները 3 տոկոսով ավելացել են՝ հասնելով 80 տոկոսի
Դեկտեմբերի 18-ից 24-ը «Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի» անցկացրած վերջին հարցումների արդյունքներով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ՌԴ քաղաքացիների վստահության մակարդակը աճել է 0,3 տոկոսային կետով և կազմում է 80%։
«Վստահու՞մ եք արդյոք նախագահ Պուտինին» հարցին դրական է պատասխանել հարցման մասնակիցների 80%-ը, իսկ «Գո՞հ եք արդյոք նախագահի աշխատանքից» հարցին դրական պատասխանողները 77,1% են կազմել։
Կառավարության աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 53,7%-ը, կոնկրետ վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքը՝ 54,5%-ը, վարչապետին վստահողները 62,9% են։