29/12/2023 19:44
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին հետ կանչեցին Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Միսակ Բալասանյանին հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
Հիշեցնենք՝ Միսակ Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկով և Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրով Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել սեպտեմբերի 5-ին։