Կոտայքի բնակիչն իր անասնաֆերմայում աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 3 կանանց և մեկ երեխայի

29/12/2023 11:28

Կոտայքի բնակիչն իր անասնաֆերմայում աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 3 կանանց և մեկ երեխայի


Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, օգտագործելով աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք, սեփական կացարան չունենալու, ինչպես նաև անչափահաս ու մանկահասակ երեխայներին նվազագույն կենցաղային պայմաններով ապահովելու անհնարինության, եկամտի այլ աղբյուրների բացակայության հանգամանքների առումով Արարատի մարզի երեք բնակչուհու, այդ թվում մոր և դստեր վիճակի խոցելիությունը, թրաֆիքինգի ենթարկելու՝ շահագործելու դիտավորությամբ, նրանց առաջարկել է իրեն պատկանող՝ Գառնի համայնքում տեղակայված անասնաֆերմայում կատարել կթվորուհու աշխատանք՝ չհստակեցնելով վարձատրության պայմանները:

Հիշյալ կանայք, հույս ունենալով, որ կվարձատրվեն այդ աշխատանքի համար ընդհանրապես վարձատրվող գումարի չափով՝ ամսական 1 գլուխ կով կթելու դիմաց առնվազն 5.000 դրամ, համաձայնել են տղամարդու առաջարկին։ Աշխատանքները կատարելու համար կանանցից մեկն իր մանկահասակ երեխայի հետ 2018թ.–ից, իսկ մայրը և դուստրը՝ իրենց անչափահաս ու մանկահասակ երեխաների հետ, 2023թ. հունվարից, տեղափոխվել ու բնակվել են հիշյալ անասնաֆերմայի տարածքում գտնվող քարե շինությունում, որը զուրկ է եղել կենցաղային տարրական պայմաններից։

Նրանց համար անհրաժեշտ սննդամթերքը 38–ամյա տղամարդն առաջարկել է ձեռք բերել իրեն պատկանող խանութից՝ անկանխիկ եղանակով, ձեռք բերված ապրանքների վերաբերյալ նշումներ կատարելուց հետո նրանց աշխատած գումարի հետ հաշվարկ կատարելու խոստումով:

Այնուհետև, հիմնականում աշխատանքի հետ կապված դժգոհությունների առիթներով, 38–ամյա տղամարդը կանանց նկատմամբ կիրառել է բռնություն, ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև անասնագոմի մաքրման համար նախատեսված երկաթյա գործիքով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, նրանց հասցեին հնչեցրել բռնություն կիրառելու սպառնալիքներ ու հայհոյանքներ, ինչպես նաև ստիպել է կատարել այլ աշխատանքներ՝ անասուններին կեր տալ, դաշտ տանել, անասնագոմը մաքրել և այլն:

Կանանցից մեկի՝ 4 տարի կատարած կթվորուհու և պարտադրված մյուս աշխատանքների դիմաց 38–ամյա տղամարդը նրան վճարել է ընդամենը 30.000 ՀՀ դրամ, որևէ հաշվարկ՝ նրա կատարած աշխատանքի դիմաց նրան վճարելու և խանութից վերցրած ապրանքների գումարն իբրև ծախս հաշվարկելու և այդ գումարների տարբերությունը պարզելու նպատակով, երբեք չի կատարել։ Ավելին, հիշյալ կնոջ անվան դիմաց՝ որպես պարտք, գրանցել է նաև տարիներ շարունակ փաստացի իր անասնաֆերմայի համար աշխատանք կատարած մեկ այլ անձի կողմից նույն խանութից վերցրած ապրանքներն ու ծխախոտը։ Արդյունքում՝ այդ տարիների ընթացքում կինը խանութում կուտակել է 2.004.740 ՀՀ դրամ գումարի չափով պարտք։

Մոր և դստեր կողմից 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար 38–ամյա տղամարդը նրանց վճարել է ընդամենը 15․000 դրամ և կրկին որևէ հաշվարկ չի կատարել։ Արդյունքում՝ մոր և դստեր պարտքը խանութում կազմել է 480.480 ՀՀ դրամ։ Այս անորոշությունը 38–ամյա տղամարդը օգտագործել է որպես հիշյալ կանանց շահագործման վիճակում պահելու նպաստավոր պայման:

Բացի այդ, 38–ամյա տղամարդը, երեխային թրաֆիքինգի ենթարկելու նույն դիտավորությամբ, պահանջել է, որ 2023թ. հունվարից իր կողմից արդեն շահագործման վիճակում գտնվող ընտանիքի 9-ամյա երեխան նույն տարվա փետրվարից յուրաքանչյուր օր արթնանա առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում, անասնաֆերմայում որպես կթվորուհի աշխատող անձի 14-ամյա որդու հետ օգնի անասնապահին՝ պահել խոշոր եղջերավոր անասունների հոտը: 9–ամյա երեխան, մինչև հունիսի 7-ը, նաև անձրևոտ և ցուրտ օրերին, հիշյալ անձանց հետ խոշոր եղջերավոր անասունների հոտը տարել է անասնաֆերմայից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող դաշտ, որտեղ մինչև ժամը 16.00-17.00-ի սահմանները մնացել և օգնել է կազմակերպել կենդանիների արածելը, իսկ երեկոյան նրանց տեղափոխել գոմ:

Վերոնշյալ անձինք կարողացել են 38–ամյա տղամարդու կողմից ստեղծված շահագործման վիճակից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ մոր և դստեր ահազանգով, իրենց են այցելել ոստիկանները։ Դուստրը ոստիկաններին ահազանգել է իր մոտ գտնված մեկ այլ բջջային հեռախոսաքարտով, որի առկայությունը թաքցրել էր 38–ամյա տղամարդուց, քանի որ վերջինս վերցրել էր նրա բջջային հեռախոսաքարտը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի 38–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ Այսօր, 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է Այսօր, 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ Այսօր, 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ Այսօր, 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին Այսօր, 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը Այսօր, 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան Այսօր, 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Այսօր, 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել Այսօր, 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են Այսօր, 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան Այսօր, 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ Այսօր, 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Այսօր, 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան Այսօր, 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա Այսօր, 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա Այսօր, 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ Այսօր, 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին Այսօր, 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Այսօր, 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան Այսօր, 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է Այսօր, 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այսօր, 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար Այսօր, 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք Այսօր, 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում Այսօր, 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան Այսօր, 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին Այսօր, 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային Այսօր, 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք Այսօր, 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ Այսօր, 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը