29/12/2023 15:26
Ամանորյա ներկայացումների հանդիսատեսի շարքերում եղել են նաև արցախցի փոքրիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ինչպես նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մի խումբ երեխաներ վերջին մեկ շաբաթում դիտել են ամանորյա մանկական տարատեսակ ներկայացումներ:
Ամանորյա ներկայացումներին երեխաներին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Երեխաները դիտել են Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի «Սանտայի նվերները», Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Փայլոու» և Երգի պետական թատրոնի «Իմ Նոր Տարի» մանկական ներկայացումները:
Նախարարի տեղակալի հրավերով ամանորյա ներկայացումների են այցելել նաև Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի, Գեղագիտության ազգային կենտրոնի և Տերյան մշակութային կենտրոնի սաները: