29/12/2023 17:12
Գեղարքունիքի նոտարին խիստ նկատողություն է հայտարարվել
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են․
«Գրիգոր Մինասյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզի (նստավայրը՝ «քաղաք Գավառ») նոտար Լալա Մելիքյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:
Նախարարության վերահսկողական վարչության ուսումնասիրությունների արդյունքում նոտարի կողմից հաստատված թվով 38 նոտարական ակտերում արձանագրվել են օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշներ»: