30/12/2023 19:51
Բելգորոդի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածը անպատիժ չի մնա․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
Ուկրաինան հարվածել է ռուսական Բելգորոդ քաղաքին «Օլխա» հրթիռներով՝ արգելված կասետային զինամթերքով, ինչպես նաև Vampire հրթիռներով, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռների մեծ մասը։
«Կիևի ռեժիմի կողմից կասետային զինամթերով ու հրթիռներով Բելգորոդի վրա հարձակումն անպատիժ չի մնա»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ այսօր ռուսական Բելգորոդը գրոհի է ենթարկվել Ուկրաինայի ԶՈՒ կողմից։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 14 բնակիչ, այդ թվում՝ երկու երեխաներ, վիրավորները 108-ն են։