30/12/2023 20:45
Աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը մրցանակային տեղեր են զբաղեցրել Ռոբերտ Հովհաննիսյանը և Մարիամ Մկրտչյանը
Ավարտին մոտեցավ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, առաջնությանը մասնակցում էին 45 երկրների 206 շախմատիստներ:
Հաղթող դարձավ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով 21 հնարավորից վաստակեց 16 միավոր:
Լևոն Արոնյանը վաստակեց 14 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Հայաստանի շախմատիստներից մրցանակային տեղ զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Ռոբերտը վաստակեց 13 միավոր և զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը:
Տիգրան Պետրոսյանը վաստակեց 12.5 միավոր: Մանուել Պետրոսյանը՝ 12 միավոր:
Աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությանը մասնակցում էին 30 երկրների 118 շախմատիստուհիներ:
Հաղթող դարձավ Վալենտինա Գունինան, ով 17 հնարավորից վաստակեց 14 միավոր:
Հայ շախմատիստուհիներից մրցանակային տեղ զբաղեցրեց Մարիամ Մկրտչյանը: Մարիամը վաստակեց 10.5 միավոր և զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակներում Մարիամը հաղթեց աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային և ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի հետ:
Էլինա Դանիելյանը վաստակեց 9 միավոր: Էլինան 11-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունին:
Սուսաննա Գաբոյանը վաստակեց 8.5 միավոր: Սուսաննան 2-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի 9-րդ չեմպիոնուհի Չժու Չենին:
Մարիամը և Սուսաննան նաև զգալիորեն բարելավեցին իրենց կայծակնային շախմատի վարկանիշները: