31/12/2023 21:08
Հանրային հեռուստաընկերությունը Ամանորի գիշերը չի հեռարձակելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթը
Հանրային հեռուստաընկերությունը Ամանորի գիշերը չի հեռարձակելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթը։
Aysor.am-ի աղբյուրի համաձայն` Հանրային հեռուստաընկերությունը Մայր Աթոռին առաջարկել է Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը հրապարակել «Լուրեր»-ի վերջին թողարկման ժամանակ, ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից առաջ, ինչպես եղել է նախկինում։
«Հանրային»-ի այս առաջարկն անընդունելի է եղել Մայր Աթոռի համար։