02/01/2024 18:13
Հունվարի 2-ին հրթիռակոծության հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ առնվազն 92-ը․ Զելենսկի
Հունվարի 2-ին ՌԴ–ի կողմից հրթիռային հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, կան տեղեկություններ 92 վիրավորների մասին, երեքշաբթի իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ներկայումս ընթանում է ռուսական հերթական հարվածի հետևանքների վերացումը: Ներգրավված են բոլոր անհրաժեշտ ծառայությունները: Այս պահին հայտնի է 92 վիրավորների մասին։ Բոլորը ստանում են օգնություն: Ցավոք, չորս մարդ մահացել է»,- գրել է նա։