02/01/2024 19:10
Ռուսաստանում բարձրացրել են զինակոչային տարիքը
2024թ. հունվարի 1-ից Ռուսաստանում զինակոչային տարիքի վերին շեմը բարձրանում է մինչև 30 տարեկան, ներքեւի շեմը մնում է 18-ը, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
2023թ. օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք զինակոչի վերին տարիքը 27-ից 30-ի հասցնելու մասին։ Ստորին շեմը մնում է 18-ը՝ չնայած բանավեճերին Պետդումայում եւ Դաշնության խորհրդում։
Այդ նույն ժամանակ ՌԴ նախագահը ստորագրել էր օրենք, որով արգելվում էր քաղաքացու արտասահման մեկնելը ծանուցում ստանալուց հետո։ Այժմ զինկոմիսարիատը կարող է որոշում կայացնել զինակոչիկի համար սահմանները փակելու մասին այն օրը, երբ նրան ծանուցում կուղարկվի։