02/01/2024 20:44
Էստոնիայում թույլատրվել են նույնասեռ ամուսնությունները
Էստոնիայում ուժի մեջ է մտել ամուսնության իրավահավասարության մասին օրենքը, ըստ որի՝ ամուսնություն կարող են կնքել երկու չափահաս անձինք՝ անկախ նրանց սեռից, գրում է Delfi.ee-ն։
2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Ընտանիքի մասին» օրենքը սահմանում է, որ ամուսնությունը երկու անձի միջև է և վերացվում է այն կանոնը, որ ամուսնությունը կնքվում է տղամարդու և կնոջ միջև։
Երկրի սոցիալական պաշտպանության նախարար Սիգնե Ռիիսալոյի խոսքով ՝ այս պատմական որոշումը վերջ կդնի բազմամյա իրավական խառնաշփոթին և կապահովի անվտանգության զգացում և հավասար իրավունքներ Էստոնիայի յուրաքանչյուր բնակչի համար: