03/01/2024 13:46
Իրանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին
Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին․ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Հայաստան այցին:
Նա ընդգծել է․ «Իրանը պատրաստ է նպաստել այդ գործընթացին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին, կարևորում է երկրների տարածքային ամբողջականությունը՝ հիմնված հայտնի սկզբունքների վրա»։