03/01/2024 15:17
Իրանի նախագահը կմեկնի Թուրքիա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունվարի 4-ին կմեկնի Թուրքիա։
Այցի ընթացքում Ռայիսին Թուրքիայի նախագահի հետ մասնավոր զրույց կունենա, այնուհետև տեղի կունենա Իրանի և Թուրքիայի Համագործակցության գերագույն խորհրդի ութերորդ նիստը՝ երկու ղեկավարների նախագահությամբ:
Այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Իրանի և Թուրքիայի առևտրականների և տնտեսական գործիչների համատեղ նիստին, իսկ Ռայիսին կհանդիպի նաև Թուրքիայում բնակվող իրանցիների հետ։