04/01/2024 18:10
Գեղարքունիքի մարզում ամենից շատ երեխաներ ծնվում են Մարտունիում
2023 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151 երեխա, որից 86-ը տղա, 65-ը՝ աղջիկ:
151 երեխաներից 30-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 25-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 76-ը՝ Մարտունու ծննդատանը, 19-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2024 թվականի հունվարի 1-ին և 2-ին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 6 երեխա, որից 4-ը Մարտունու ծննդատանը և 1-ական երեխա՝ Գավառի և Սևանի բժշկական կենտրոններում։
Նորածիններից 4-ը տղա են, 2-ը՝ աղջիկ։