04/01/2024 10:14
Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից․ ՀՀ ԱԳՆ
Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական խոսք է հղել:
«Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից: Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է ԱԳՆ «X»-ի միկրոբլոգում:
Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին երկու ուժգին պայթյուն է լսվել։
Զոհվել է 103 մարդ, մոտ 200 մարդ վիրավորվել է։