04/01/2024 12:29
2023 թվականին Հայաստանը շատ ավելի մաքսատուրք է ուղարկել ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, քան` ստացել. ՊԵԿ նախագահ
2023 թվականին Հայաստանը շատ ավելի մաքսատուրք է ուղարկել ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, քան` ստացել, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա ասաց, որ 2023-ին 73 միլիարդ դրամ է ստացել ՀՀ-ն ԵԱՏՄ-ից, մոտ 140 էլ Հայաստանն է ուղարկել:
Հարցին` շահավե՞տ է այսպես` շատ տալ, բայց քիչ ստանալ` ՊԵԿ նախագահը նշեց, որ մշտապես Հայաստանն ավելի շատ ստացել է, քան ուղարկել:
«Մինչև մեկ տարի առաջ մշտապես ավելի շատ ստացել ենք, ավելի քիչ ուղարկել, պետք չէ միայն մեկ հանգամանք հաշվի առնել»,- ասաց Բադասյանը: