04/01/2024 18:00
Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակում ենք բողոքներ ստանալ․ ՄԻՊ
Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։
«Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ բժշկական հետազոտությունների, փորձաքննությունների, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումների և այլ հարցերի վերաբերյալ:
Բարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում իրավասու պետական մարմիններին:
Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարող եք դիմել՝ թեժ գիծ հեռախոսահամարով՝ 116, կամ այցելել քաղաք Երևան Պուշկին 56Ա։
Պաշտպանին կարող եք դիմել նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]», - ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում: