04/01/2024 10:47
Հայաստանն ակնկալում է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ համատեղ աշխատանքով խորացնել գործընկերությունը. Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Եվրոպական միության խորհրդում նախագահությունն ավարտած Իսպանիայի գործունեությունը և ողջունել 2024-ին Բելգիայի նախագահությունը:
«Շնորհավորում եմ Խոսե Մանուել Ալբարեսին և ԵՄ խորհրդում նախագահությունն ավարտող Իսպանիային բացառիկ դժվար ժամանակներում իրականացվող գործունեության համար»,- «X»-ում գրել է Միրզոյանը` ընդգծելով, որ ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահությունը առաջ է մղել ընդհանուր օրակարգը՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել ԵՄ գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնված ընդհանուր տեսլականի վրա:
ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Եվրամիության խորհրդում Բելգիայի նախագահությունը՝ հաջողություն մաղթելով Հաջա Լահբիբին:
«Հայաստանն ակնկալում է 2024 թվականին համատեղ աշխատել ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ՝ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ արդյունավետ կերպով իրականացնելու մեր քաղաքացիների ձգտումները»,-գրել է Միրզոյանը: