04/01/2024 12:01
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ:
Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:
Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։