04/01/2024 15:42
ՌԴ զինված ուժերի հետ պայմանագիր կնքած օտարերկրացիները քաղաքացիություն կստանան. Պուտինի նոր հրամանագիրը
Օտարերկրացիները, ովքեր պայմանագիր են կնքել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետ հատուկ ռազմական գործողության ժամանակ, կկարողանան դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Ըստ փաստաթղթի` ՌԴ ԶՈՒ-ում զինվորական ծառայությունից առողջական պատճառներով, տարիքային սահմանը լրանալու, պայմանագրի ժամկետը լրանալու, ինչպես նաև ռազմական դրության դադարեցման պատճառով ազատված օտարերկրացիները նույնպես կկարողանան դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար.
Օտարերկրյա քաղաքացիների հարազատները ևս իրավունք կունենան ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։