05/01/2024 14:44
Արմեն Ղուլարյանին պաշտոնից հեռացնելուց հետո Քաղշինկոմիտեի ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով ինքնակենսագրությունների հավաքագրում է հայտարարվել
Քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։
Պահանջվում է պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ։
Ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։
Հարցազրույցներից հետո երեք թեկնածուի տվյալները կներկայացվեն վարչապետին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։
Հիշեցնենք՝ հինգշաբթի կառավարության որոշումներով պաշտոններից ազատվել էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։