05/01/2024 09:42
Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերին․ Պետդեպ
Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում ԱՄՆ-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ կարևոր դիվանագիտական ջանքեր գործադրել: Այդ մասին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը խոչընդոտում է այլ երկրների միջամտությանը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին․
«ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ եթե համաձայնություն ձեռք բերվի, Վաշինգտոնը հանդես կգա հայտարարությամբ»,- նշել է Միլլերը։