05/01/2024 11:07
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի
Ճապոնիայում արդեն հինգերորդ օրը շարունակվող երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 92-ի։ Այս մասին են վկայում տարածաշրջանային իշխանությունների տվյալները։
Արտակարգ ծառայությունները նույնպես չեն կարողանում գտնել 242 մարդու։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով ավելի քան 250 բնակիչ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Աղետի գոտում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը՝ ներգրավելով Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը։ Հունվարի 4-ին փրկարարները հայտնաբերել են կենդանի տարեց կնոջ, ով ավելի քան 72 ժամ անցկացրել է փլատակների տակ։