06/01/2024 14:49
Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 10-13-ը կգործուղվի Նիդերլանդներ
Վարչապետի որոշմամբ՝ Հայաստանը հունվարի 10-13-ը պատվիրակություն կգործուղի Նիդերլանդներ: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է պաշտոնական կայքէջում:
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանին և միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին 2024 թվականի հունվարի 10-13-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Մշտական արբիտրաժային դատարանի կողմից համակարգվող միջպետական արբիտրաժային վեճի շրջանակներում առաջին ընթացակարգային լսումներին մասնակցելու նպատակով», - նշված է որոշման մեջ: