06/01/2024 21:11
Գերմանիայում Հայաստանի դեսպանը հյուրընկալել է Բադեն-Բադենի քաղաքապետին
Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են՝ հունվարի 6-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը դեսպանությունում հյուրընկալել է ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Բադեն-Բադեն քաղաքի քաղաքապետ Դիթմար Շպեթին և տիկնոջը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բադեն-Բադենի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև քաղաքային գործընկերությանը վերաբերող հարցերին:
Դեսպան Ենգիբարյանը զրուցակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի մաս: