07/01/2024 09:19
Լույս շիրիմներիդ և խաղաղություն հոգիներիդ, տղերք …
Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օրն է։ Այդ կապակցությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են պարտության,երբ նժարի վրա Ազգի հավիտենականոպթյունն է։
Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։
Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց:
Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:
Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը:
Սրանք Արցախն են հանձնել ու հայաթափել, իսկ հիմա էլ զբաղված են Հայաստանի ադրբեջանացմամբ։
Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում:
Բայց սա էլ կանցնի, համոզված եմ:
Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են, երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք:
Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք: