07/01/2024 14:58
Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին։ Այդ մասին տեղեկանում ենք Մոսկվայի պատրիարքարանի կայքից։
Իր ջերմ շնորհավորանքները հղելով կաթողիկոսներին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը նշել է նաև․
«Պատմության այս բարդ ժամանակափուլում մեր բոլորի պարտքն է դիմակայել պառակտումներին և աղոթել Փրկչին՝ աշխարհի ժողովուրդների միջև խաղաղության հաստատման համար և բարի գործերով՝ փառաբանել Քրիստոսի անունը»։