07/01/2024 16:21
ՀԱՄԱՍ-ը չի պատրաստվում հանձնվել, բայց զգուշացնում է՝ իրավիճակի սրումը «կպայթեցնի» տարածաշրջանը
Ալ-Ակսա մզկիթի պաշարումը, Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափում իրավիճակի սրումը կպայթեցնեն տարածաշրջանը, հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Հուսամ Բադրանը։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ Իսրայելն ունակ չէ ճեղքել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիմադրությունը՝ չնայած իր ամբողջ ռազմական ներուժի կիրառմանն ու ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ մյուս դաշնակիցների աջակցությանը։
ՀԱՄԱՍ-ը նաև կոչ է ուղղել Պաղեստինի ժողովրդին՝ էլ ավելի ուժգնացնել դիմադրությունը իսրայելական բանակին՝ Հորդանան գետի արևմտյան ափում։