07/01/2024 18:10
Մահացել է «Ալի-Բաբան և 40 ավազակները» ֆիլմի ռեժիսորը
85 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, կինոռեժիսոր Օլեգ Ռյաբոկոնը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Կինոռեժիսորը մահացել է Սանկտ-Պետերբուրգում։
Օլեգ Ռյաբոկոնը ծնվել է 1939 թվականին, 1972-ին ավարտել է Լենինգրադի կինոյի, թատրոնի և երաժշտության պետական ինստիտուտի դերասանական և ռեժիսուրայի բաժինը։
Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Ալի-Բաբան և 40 ավազակները», որի դերակատարներից են Օլեգ Տաբակովը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Ջիգարխանյանը։ Ռեժիսորի այլ հայտնի ֆիլմերից են «Գեղեցկուհի Ելենան» և «Մեկը՝ բոլորի համար»: