08/01/2024 21:53
Իշխանության բուրգի ամենավերևից իջեցված հանձնարարականով դատարանը շարունակում է քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը ևս 3 ամիս կլինի անփոփոխ` Արմեն Աշոտյանը կմնա կալանքում:
Շուրջ 7 ամիս է` Արմենը նստած է:
Իշխանության բուրգի ամենավերևից իջեցված հանձնարարականով դատարանը շարունակում է քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ` կայացնելով բացառապես փաշինյանական քմահաճույքին հատուկ որոշումներ:
Ստորաքարշության, պնակալեզության և անարժանապատվության այս պրոցեսը շարունակվում է` իր հետ խորտակելով այս քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին, ովքեր հանուն պաշտոնի, դիրքի, «տուն պահելու» հանցագործության փայատեր են դարձել»: