08/01/2024 22:35
Դոլարը թանկացել է 0,01 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունվարի 8-ին կազմել է 405.23 դրամ․ նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.44 դրամ (աճել է 1.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.89 դրամ (աճել է 2.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.46 դրամ (աճել է 0.01 դրամով):