08/01/2024 21:01
Կիպրոսի նախագահը փոխել է կառավարության մի շարք անդամների, այդ թվում՝ պաշտպանության նախարարին
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը փոփոխություններ է արել նախարարների կաբինետում։
Այսպես, Միխալիս Ջորգալլասի փոխարեն պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վասիլիս Պալմասը, Արդարադատության նախարար է նշանակվել Մարիոս Չարտզիոտիսը, գյուղատնտեսության նախարար՝ Մարիա Պանայոտուն, առողջապահության նախարար՝ Միխայիլ Դամիանոսը, գիտական հետազոտությունների, նորարարական գործունեության և թվային քաղաքականության պետական հանձնաժողովի ղեկավար՝ Նիկոդեմոս Դամիանուն։
Կիպրոսի կառավարության նոր անդամները պաշտոնները կստանձնեն հունվարի 10-ին։
Կառավարության կազմը փոփոխել Նիկոս Խրիստոդուլիդեսը խոստացել էր Ամանորից առաջ։