08/01/2024 16:20
Դեմ ենք կալանքը բռնաճնշում օգտագործելու ապօրինի պրակտիկային. Լևոն Զուրաբյանը պահանջեց Աշոտյանին կալանքի տակ չպահել (Տեսանյութ)
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ևս Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն է ներկայացրել։
Զուրաբյանն ասաց, որ խափանման հարցի խնդրանքով Արմեն Աշոտյանը դիմել է իրեն և ինքն էլ համաձայնվել է։ «Ինչը կարող է զարմանք հարուցել որոշ մարդկանց մոտ և հարուցել է, չէ՞ որ 2 տասնամյակի ընթացքում ես և իմ թիմը՝ ՀԱԿ-ը, անխնա քննադատության ենք ենթարկել ՀՀԿ-ին՝ կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար»,-ասաց նա և թվարկեց իր որոշման հիմնավորումները։
Ըստ Զուրաբյանի՝ ինքն առանց վարնման միշտ բավարարել է քաղաքական և հասարակական գործիչների նման դիմումները։ «Քանի որ մենք միշտ դեմ ենք եղել կալանքը բռնաճնշում օգտագործելու անարդար և ապօրինի պրակտիկային, ինչը դիտարկել ենք քաղաքական հետապնդում իշխանությունների կողմից», - ասաց նա՝ շեշտելով, որ, իհարկե, ոչ բոլոր մեղադրանքների դեպքում։
«Այս դեպքում խափանման միջոցի առաջարկված փոփոխությունը քաղաքացիների անվտանագությանը որևէ կերպ չի սպառնում, ոչ էլ սպառնում է բաց և արդար դատաքննությանը։ Հետևաբար, դատավարության կալանքի տակ պահելով Աշոտյանին՝ դատարանը կապացուցի՝ ի սկզբանե խախտում է անմեղության կանխավարկածի և անաչառության սկզբունքները», - ասաց նա։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ դատարանում քննարկվող այս գործի հիմքում ընկած չէ կոռուպցիայի դեմ պայքարի և իշխանության չարաշահման դեպք։
Ըստ նրա, Աշոտյանին հետապնդում են, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո Աշոտյանն աչքի է ընկել չափազանց սուր քննդատությամբ, հատկապես նրանց վարած ղարաբաղյան քաղաքականության հետ կապված։
«Որևէ կասկած չունեմ, որ գործ ունենք քրեական հետապնդման հետ, որի նպատակը ոչ թե կոռուպցիայի բացահայտումն ու պատժումն է, այլ քննադատությունը լռեցնելը»,-ասաց նա։