08/01/2024 13:11
Էմանուել Մակրոնը մարզասրահից կոչ է անում առողջ և երիտասարդ մնալու համար օրվա մեջ նվազագույնը 30 րոպե սպորտով զբաղվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգում տեսանյութով է կիսվել, որտեղ մարզասրահից կոչ է անում օրվա մեջ նվազագույնը 30 րոպե սպորտով զբաղվել, քանի որ առողջ և երիտասարդ մնալու հիմնական գրավականը սպրոտն է։
Ֆրանսիայի նախագահը նշում է, որ երկրագնդի վրա օդի աղտոտվածությունը շատ բարձր է և դա ևս մեկ պատճառ է, որ սպորտը դառնա կարևոր մաս՝ կյանքի բոլոր փուլերում։