08/01/2024 11:35
ԲՏԱ լիցենզավորման և թույլտվությունների բաժնի աշխատանքի արդյունքում բյուջե է մուտքագրվել 194,1 մլն դրամ
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են՝ 2023 թ. ընթացքում նախարարությունը տրամադրել է՝
-2305 լիցենզիա ՀՀ-ի կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման համար.
-10 լիցենզիա փոստային կապի գործունեություն և
-1 լիցենզիա տիեզերական գործունեություն իրականացնելու նպատակով։
2023 թվականին լիցենզավորման և թույլտվությունների բաժնին վերապահված գործառույթների շրջանակներում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 194,1 մլն ՀՀ դրամ: