08/01/2024 22:09
Մահացել է Pascal ծրագրավորման լեզուն ստեղծած գիտնականը
90 տարեկանում մահացել է շվեյցարացի գիտնական, Pascal ծրագրավորման լեզվի ստեղծող Նիկլաուս Վիրտը։ Այդ մասին հայտնել է Համակարգչային տեխնոլոգիաների ասոցիացիան։
«Մեծ ցավով հայտնում ենք ծրագրավորման լեզվի ռահվիրա և Թյուրինգի մրցանակի (ինֆորմատիկայի ոլորտում ամենահեղինակավոր մրցանակը-խմբ․) դափնեկիր Նիկլաուս Վիրտի մահվան մասին։ Վիրտը մշակել է համակարգչային այնպիսի լեզուներ, ինչպիսիք են Euler-ը, Algol-W-ն, Modula-ն и Pascal-ը, որոնք դարձան ապագա համակարգչային լեզուների, համակարգերի ստեղծման հիմքը»,- նշված է մահազդում։
Նշենք, որ համակարգչային գիտության հիմնադիրներից մեկի՝ անգլիացի մաթեմատիկոս Ալան Մեթիսոն Թյուրինգի անվան մրցանակին Նիկլաուս Վիրտն արժանացել է 1984 թվականին։ Այս մրցանակը շնորհվում է՝ սկսած 1966 թվականից։