08/01/2024 12:07
Նաիրա Զոհրաբյանը դիմեց Արմեն Աշոտյանի գործով դատավորին. «Ցո՛ւյց տվեք, որ Դուք կարող եք «չկզել», չիջնել քաղաքական հրահանգների տակ» (Տեսանյութ)
Այս դահլիճում իրավական գործընթաց չկա, այստեղ կա քաղաքական գործընթաց. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես վստահ եմ, որ այսօր էլ լրջագույն միջնորդություններ են ներկայացվելու, Արմեն Աշոտյանի փաստաբանները խափանման միջոց փոխելու լրջագուն փաստարկներ են ներկայացնելու, և ես հիմա չեմ ուզում դիմել Նիկոլ Փաշինայնին, որովհետև իրեն դիմելն անիմաստ է։ Ուզում եմ դիմել դատավորին. մի՛ եղեք այն դատավորներից, որոնց մասին Նիկոլն ասում էր․ «Բայց կա՞ այս երկրում մի դատավոր, որ իմ հրահանգը չկատարի»։ Ցո՛ւյց տվեք, որ, այո՛, Դուք կարող եք «չկզել», չիջնել քաղաքական հրահանգների տակ», - ասաց նա։