08/01/2024 19:52
Վիդալն անվայելուչ է արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի մասին
«Ինտերի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին խորհուրդ է տվել հեռանալ «Ինտերից» ու հայտարարել է, թե «Ինտերի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի կարող խաղալ Սանչեսի փոխարեն; Վիդալը նաև անվայելուչ է արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի հասցեին։
«Ալեքսիս, եթե լսում ես ինձ, խնդրում եմ, հեռացիր «Ինտերից»,- Twitch-ի հաղորդման ժամանակ ասել է Չիլիի հավաքականի կազմում Սանչեսի նախկին թիմակիցը, որն այժմ խաղում է «Ատլետիկո Պարանաենսում»։
«Մխիթարյա՞նը․ ինչպե՞ս կարող է այս «ապուշը» Ալեքսիսի փոխարեն խաղալ։ Նա խաղում է, իսկ Ալեքսիսը` ոչ, դա խելագարություն է»,- օգտագործելով անվայելուչ բառապաշար՝ ասել է նա։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 19-րդ տուրի «Ինտեր»-«Վերոնա» խաղում Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ներաձուրիների մեկնարկային կազմում։ Ալեքսիս Սանչեսը խաղադաշտ է դուրս եկել մրցավեճի 83-րդ րոպեին, որում հաղթել են Սիմոնե Ինձագիի սաները։
Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել հինգ արդյունավետ փոխանցում։ Սանչեսի անվան դիմաց ութ խաղ է՝ առանց գոլի: