09/01/2024 12:33
Դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած սպան Արագածոտնի Ոսկեվազ համայնքից էր, 24 տարեկան
Այսօր մահացու հրազենային վիրավորում ստացած Կարեն Կարապետյանը Արագածոտնի Ոսկեվազ համայնքից էր, 24 տարեկան: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանը:
«Կարենն ընտանիքի ավագ որդին էր, ունի ևս մեկ եղբայր: Շատ լավ երիտասարդ, մարդ: Կոչումով լեյտենանտ էր, ռազմական համալսարանն էր ավարտել»,- մանրամասնել է վարչական շրջանի ղեկավարը: