09/01/2024 14:08
Ռուբեն Ռուբինյանն ու Լուիս Բոնոն խոսել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 9-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին: